Ապրիլի 14

Փոքրիկ Իշխանը

Այսօր  մենք  դասարանով  գնացինք տիկնիկային թատրոն  «Փոքրիկ  Իշխանը» ներկայացումը  դիտելու։  Ինձ  այնտեղ  շատ  դուր  եկան  նկարները  և    ներկայացումը։Մենք  այնտեղ    ընդմիջում  արեցինք    ու  հետո  շարունակեցինք  դիտել։                                                                                   Ներկայացման  դերասններից  մեկին  ես  ճանաչեցի, նա  ֆեյք  Պապայի  սի2քոմի  միջի  Բագրատն  էր։ Դրանից  հետո  մենք  դպրոց  ենք  եկել։

Մարտի 6

Թատրոն

Մենք  դասարանով  մարտի-5  գնացել  ենք  Հավհանես  Թումանյանի  թատրոն  դիտելու  Պոչատ  Աղվես  ներկայացումը  դիտելու։  Ինձ  համար  շատ  հետաքրքիր  էր,  ու  տարբերվող։  Դրանից  հետո  վերադարձանք  դպրոց  և շարունակեցինք  մեր  դասերը։

Փետրվարի 7

Այցելություն Գրադարան

Մենք հինգշաբթի օրը դասարանով գնացինք <Տիգրան Հայրապետյանի> գրադարան։ Այնտեղ մենք կարդացինք <Անխելք Մարդը> հեքիաթը։ Դրանից հետո մենք  point ծրագրով նկարեցինք հեքիաթի հերոսներին։ Մենք նաև ամսագիր նվեր ստացանք։  Ես այնտեղից վերցրեցի Արտասահմանյան գրականության հեքիաթներ։ Հուսով եմ կհասցնեմ կարդալ հեքիաթը, եթե ժամանակ ունենամ։

Հունվարի 31

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք  դասարանով  ամսի  27-ին  գնացինք  Ապարանի  ջրամբար  սահնակ  քշելու։  Երբ  հասանք,  այնտեղ  շատ  ձուն  կար  ու  նաև  արև  էր։  Մենք  բոլորս  շատ  ուրախ  էինք։  Դրանից  հետո  մենք  գնացինք  Տառերի  պուրակ։  Այնտեղ  նկարվեցինք  ու  վերադարձանք։  Մի  խոսքով  շատ  ուրախ  ու  հետաքրքիր  օր  էր։

Դեկտեմբերի 17

Փոքրիկ փերիի ամանորյա արկածները

Այսօր ամսի 17ին մենք այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան  կինոդերասանի տուն։  Թատրոնը  այնքան հետաքրքիր էր, մենք բոլորս ուշադիր դիտում էինք։ Այն կախարդական փայտիկի մասին էր, որ այն հրաշքնոր է գործում, որ բարին միշտ հաղթում է։  Վերջում մեզ հյուր եկավ Ձմեռ Պապին և մենք շատ ուրախացանք։

Նոյեմբերի 29

Մարտիրոս-Սարյանի տուն թանգարանում

Մենք  մեր  դասարանով   ամսի  27-ին  այցելեցինք Մարտիրոս  Սարյանի  տուն-թանգարան։ Մենք  այնտեղ  ծանոթացանք  նրա  կյանքի  մասին։                             Տեսանք  նրա  նկարած  նկարները  և  իրերը։  Նա  շատ  գեղեցիկ  նկարներ  ուներ։ Նրա  նկարների  մեջ  ամենաշատը  դեղին  գույնն  էր, որովհետև  նա  շատ  էր  սիրում  արև։  Թանգարանում  շատ  լավ  մթնոլորտ  էր։ Մեզ   համար   շատ  հետաքրքիր  էր։

Մենք  շատ  բան  իմացանք։  Շատ  լավ  օր  էր։