Հունվարի 13

Ձմեռային Ուումնական Ճամբար

                                      Օր -3րդ

Այսօր մենք  մասնակցել ենք ընդանուր պարապմունքին։ Երգել և պարել ենք Թոն Կուգա պարերգը։ Դրանից հետո նախաճաշել ենք ։  Մի քիչ անց գնացել ենք Համազգային թատրոն։  Այնտեղ դիտել ենք “Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները” ներկայացումը։ Այն շատ հետաքրքիր էր ինձ համար։ Ես ներկայացումից հասկացա, որ պետք է բարի լինել, որ ամեն ինչի հասնես։                Ներկայացումից հետո մենք եկանք կրթահամալիր և եկանք տուն։ Մի խոսքով այսօր շատ հետաքրքիր օր էր։

Հունվարի 13

Ձմեռային Ուսումնական Ճամբար

                                    Օր 2-րդ

Այսօր մեր ճամբարի  2-րդ օրն է։  Առավոտյան մենք մարզվեցինք, հետո պարեցինք  < Լորկե>  պարը և նոր երգ՝ <Թոն Կուգա> սովորեցինք։                             Ը Մերին մեզ պատմեց բաների մասին։  Իսկ Ը Անին նոր ոտանավոր սովորեցրեց։ Շատ հետաքրքիր օր էր։ Ը Մարինեի հետ պար փորձեցինք։                  Հետո Ը Մերիի հետ բանավոր համրանք արեցինք և խոսեցինք թե ոնց պետք է պահենք մեզ թատրոնում։

 

Հունվարի 13

Ձմեռային Ուսումնական Ճամբար

                           Օր  1-ին

Այսօր դեկտեմբերի 11-ն է։ Մեր ուսումնական տարվա առաջին օրը։

Մենք օրը սկսեցինք ընդանուր պարապմունքով։ Դրանից հետո Ը Մորին մեզ նոր պար սովորեցրեց։ Պարից հետո սկսեցինք նոր երգ սովորել։

Մի քրչ հանգստանալուց հետո  մենք քննարկեցինք թե ինչ պետք է անենք  ճամբարային օրերին։

Մի քիչ մարզվելուց հետո համակարգչով  նոր բաժին բացեցինք։ Վերջում  մի քիչ թախմատ խաղացինք։

Հունվարի 12

Ճամբարակիանի անհատական պլան

Ճամբարական՝ Գագիկ

Ջոկատ՝ <<Մենք>>

9։00-13։30  ճամբարային  գործունեություն  Արևելյան  դպրոցում  ։

Մասնակցելու  եմ ընդհանուր  պարապմունքին, ստուգատեսներին, ճամփորդություններին։

13։30-17։00 ճամբարային  գործունեություն  ընտանեկան  դպրոցում։