Հունվարի 16

Ճամբարային Երկրորդ շաբաթ

Առաջին օր

 

Միջին դպրոցի ճամբարականների հետ հունվարի 12-ին իրականացրինք թափառումներ կրթական Բանգլադեշում: Ուսումնասիրեցինք Բանգլադեշը: Քայլքը լավ առիթ էր ուսումնասիրելու ցանկապատ և անցանկապատ տարածքները:

 

Քայլքը սկսեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակից և շարունակեցինք դեպի սարալանջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, քայլեցինք բանգլադեշյան կրթական տարածքներն իրար կապող հատվածներով:

 

Սովորողների հետ զբաղվեցինք նաև շրջակա միջավայրի խնամքով: Իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի շարք հետաքրքիր խաղեր կազմակերպեցինք:

 

Մեր հաջորդ կանգառը Չինարի պուրակն էր, որտեղ էլ ծանոթացանք փողոցի անուններին, արձաններին, նաև կատարեցինք բնապահպանական աշխատանքներ:

 

 

 

 

 

 

Երկրորդ օր

 

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա երկրորդ օրն էր։ Օրը սկսել ենք` իրականացնելով «Իշխանության Լրտեսը» նախագծի վերաբերյալ հերթական առաջադրանքը։ Այսօր պետք է գտնեինք լրտեսի անձնական իրերը հանելուկների միջոցով, այնուհետև քննարկեցինք, թե ով կարող է լինել լրտեսը։ Դրանից հետո գնացինք «Գեղասահքի մարզադպրոց»։ Մարզադպրոցում ձեռք բերեցինք գեղասահքի հմտություններ և հաճելի ժամանակ անցկացրինք:

 

 

 

 

 

 

 

Վերադարձանք դպրոց, լուսաբանեցինք օրը և ավարտվեց ևս մեկ հետաքրքիր ճամբարային օր։

 

Երրորդ օր

 

Այսօր մենք ունեցել ենք շատ հագեցած օր։ Գնացել ենք ընկեր Շողիկի լաբարատորիա և ուսումնասիրել ենք, թե ինչպես է պետք խնամել բույսերը։ Բույսերը բազմացնելու համար կա երկու միջոց. առաջինը՝ սերմերով, երկրորդը՝ բույսից պոկել իր ճյուղի մի մասը և փորձել արմատակալեցնել։ Նաև շատ կարևոր հանգամանք է բույսերը ճիշտ տարաներում դնել, որովհետև եթե դուք փոքր բույսը դնեք մեծ տարայի մեջ, բույսի արմատները չեն կարողանա կլանել ջուրը և այդպես կառաջանա արմատի նեխում։ Այս դասը մեզ բազում բաներ սովորեցրեց բույսերի խնամքի մասին։ Նաև մեր կրթահամալիրում կայացավ հանդիպում նոր տնօրենի թեկնածու Լուսինե Փաշայանի հետ, որին մասնակցում էին միջին դպրոցի տարբեր տարիքային ջոկատների սովորողներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց կրթահամալիրի զարգացման ծրագիրը, անդրադարձ եղավ կրթական գործընթացի կազմակերպման, արժեքների ձևավորման և մանկավարժական մոտեցումների կարևորությանը։

 

Լուսինե Փաշայանը մանրամասն ներկայացրեց իր տեսլականը, խոսեց ուսուցչի աշխատանքի առաքելության մասին՝ ընդգծելով, որ մանկավարժի աշխատանքը պետք է լինի սիրելի և իրականացվի մեծ նվիրումով։ Նա կիսվեց մանկավարժության վերաբերյալ հետաքրքիր մտքերով, կարևորեց սովորողի անհատականության զարգացումը, ստեղծագործ մտածողության խթանումը և կրթական միջավայրի ջերմ ու համագործակցային մթնոլորտի ստեղծումը։

 

Հանդիպումն անցավ ջերմ և բաց քննարկման մթնոլորտում՝ հնարավորություն տալով սովորողներին իրենց հարցերն ուղղել թեկնածուին և մոտիկից ծանոթանալ նրա ծրագրերին ու գաղափարներին։

 

Չորորդ օր

 

Այսօր՝ ամսի 15-ին, մեր ջոկատի հետ միասին ուղևորվեցինք Սևաբերդ։ Ճանապարհին խոսում էինք, ծիծաղում ու լավ տրամադրություն ունեինք։ Տեղ հասնելուն պես սկսեցինք խաղալ։ Փչովի սահնակներով սահեցինք բլրակներից մեկի վրայով, ինչը բոլորիս շատ դուր եկավ։

 

Հետո ձնագնդիկ խաղացինք, մի քիչ թավալվեցինք ձների մեջ, նկարներ արեցինք։ Օդը սառն էր, բայց շատ հաճելի։ Բոլորս ակտիվ մասնակցում էինք ու փորձում էինք հնարավորինս լավ ժամանակ անցկացնել։

 

Օրը անցավ հետաքրքիր ու ուրախ։ Ընդհանուր առմամբ շատ լավ օր ունեցանք, զվարճացանք և լավ հիշողություններով վերադարձանք։

 

 

 

 

 

Հունվարի 16

Ճամբարային առաջին շաբաթ

Առաջին օր

 

Այսօր մենք առաջին օրը ծանոթացանք ջոկատի մասնակիցների հետ և «Իշխանության լրտես» նախագծով բաժանվինք մի քանի խնբի և ամեն խմբին տրվեցին առաջադրանքներ և ժամանակ՝ դրանք լուծելու համար: Դրանից հետո գնացինք և մասնակցեցինք վոլեյբոլի խաղին: Վոլեյբոլից հետո գնացինք տեխնոլաբ՝ այնտեղ մենք հավաքեցինք արհեստական սարդ փայտից կազմված:

 

երկրորդ օր

 

Այսօր՝ 08․01․26, մենք աշխատեցինք երկու ուսուցչուհիների հետ նախագծերի շուրջ։ Կրթահամալիրի հոգեբան Սուսաննա Չալիկյանի հետ մենք քննարկեցինք մեր կրթահամալիրի խնդիրները և փորձեցինք գտնել նրանց լուծումը։ Այնուհետև աշխատեցինք քիմիայի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանի հետ։ Նրա հետ միասին պատրաստեցինք ատոմների մոդելներ և քննարկեցինք մեր անցած քիմիայի հիմնական թեմաները։ Քանի որ մեր նախագծային աշխատանքը նման է մաֆիա խաղին, մենք ընտրության գործունեությունից հետո սկսեցինք քննարկել և արտահայտել մեր կասկածները, թե ով է լրտեսը։gn

 

Երրորդ օր

 

Այսօր ճամբարի երրորդ օրն է, և պետք է ամփոփենք այն։ Առավոտյան՝ ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո սկսում ենք աշխատել ճամբարային նախագծով՝ շարունակում ենք լրտեսի բացահայտման առաջադրանքները։ Այդ երկու ժամն անցավ շատ արագ և եկավ ընկեր Նազելին, նրա հետ քննարկեցինք երեխաների իրավունքները, բուլինգի տեսակները, սովորողներից մեկի վրա փորձ արեցինք, որպեսզի պատկերացնենք՝ ինչ է զգում մարդը հայտնվելով նման իրավիճակում։ Նախագծի նպատակն էր բացահայտել ինչ արժեք ունի մարդուն արհամարելը։Հաջորդ ժամը երգ էր, ընկեր Լուիզայի հետ միասին երգել ենք բազում երգեր։ Իսկ վերջին ժամին խաղացինք սեղանի զարգացնող խաղեր։ Այսքանը ճամբարային օրվա մասին։

 

 

Մայիսի 2

Տասնորդական կոտորակների կլորացումը

Առաջադրանքներ․

1)a թիվը կլորացրե՛ք 0,001 ճշտությամբ, եթե․

ա)a=8,91011

 ա = 8,91

բ)a=-8,92511

 բ = -8,91

գ)a=0,2626

 գ = 0.26

դ)a=0,6265

 դ = 0.63

2)Մինչև 0,1 ճշտությամբ կլորացրե՛ք a ու b թվերը և հաշվե՛ք նրանց մոտավոր գումարն ու մոտավոր տարբերությունը, եթե․

ա)a=3,28; b=0,11

ա = 3,3
բ = 0,1

ա + բ = 3,3 + 0,1 = 3,4
ա – բ = 3,3 – 0,1 = 3,2

բ)a=-1,256; b=2,555

գ)a=0,010010; b=0,2

ա = 0
բ = 0,2

ա + բ = 0 + 0,2 = 0,2
բ – ա = 0,2 – 0 = 0,2

դ)a=2,7235; b=-3,42426

ե)a=-7,17; b=-0,33

ա = -7,2
բ = -0,3

ա + բ = -7,2 – 0,3 = -7,5
ա – բ = -7,2 + 0,3 = -6,9

3)1995,1996 թիվը կլորացրե՛ք մինչև․

ա)մեկ տասնորդական

բ)մեկ հարյուրերորդական

գ)մեկ հազարերորդական

դ)մեկ միավոր

ա) 1995,2000
բ) 1995,2000
գ) 1995
դ) 2000

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)a թիվը կլորացրե՛ք 0,01 ճշտությամբ,եթե․

ա)a=1,24851

բ)a=1,24158

գ)a=-7,02303

դ)a=0,12528

2)Մինչև 0,01 ճշտությամբ կլորացրե՛ք a ու b թվերը և հաշվե՛ք նրանց մոտավոր գումարն ու տարբերությունը, եթե․

ա)a=1,4545; b=-1,203

բ)a=2,1264; b=-3,1145

գ)a=-5,777; b=2,536

դ)a=0,5642; b=-3,573

ե)a=-12,454; b=-10,111

Ապրիլի 4

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները։

Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

2. Ինչու՞ Արտաշես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:
Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը:

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:
Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը։
Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:
Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:
Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով

Մայիսի 26

Այս ուսումնական տարին, Մայրենի լեզու

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը Արևելյան դպրոցում, կցի՛ր նաև լուսանկարը։

Իմ  ամենասիրելի  վայրը  Արևեյան  դպրոցում    վերնատունն է

  1. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է: Նկարագրիր և բնութագրիր նրան։

Ռուբեն  Գալսթյան  Նա  սիրում  է  լողալ  և ֆուտբոլ  խաղալ  նա  11տարեկան  է  նա  սիրում  է  բակային  խաղեր  և  համակարչային  խաղեր  և  լեգո  հավագել։

  1. Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Պատմի՛ր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Այց  քոլեջ

  1. Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Հարի  պոտեր

  1. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Կցիր հղումը։

 

  1.  Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Ռոլինգ

  1. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Ֆիզկուլտուրան և մաթեմատիկա   ես  շատ  եմ  սիրում  Ֆիզկուլտուրան,  որովհետև  շատ  հետաքրքիր  խաղեր  ենք  խաղում  իսկ  մաթեմատիկան,  սիրում  եմ  որովհետև  խաղում  ենք  մաթեմատիկական  խաղեր։

  1. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Հովհաննես  Թումանյան    թանգարան․  Եղիշե  Չարենց  տուն  թանգարան

  1. Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Մեր մաթեմատիկայի ընտրության դասատուի անունը ընկեր Շողիկ է, մենք այնտեղ խաղերենք սարքում և խաղում և այլն մի խոսքով շատ հետաքրքիր է անցնում։

  1. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի  լավ  կսովորեմ։

  1. Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարվա իմ ձեռքբերումն է  վոր  ես  գնացել  եմ  Ա․Մ․Ն․  և  բերել  երկու  վոսկե  մեդալ։

  1. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Քույրիկիս

  1. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

 

  1. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։
  2. Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
  3. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։
Սեպտեմբերի 20

Թեմա՝ Բնական թվերի բազմապատկումը

  1. Ի՞նչ են կոչվում բազմապատկվող թվերը և ի՞նչ է կոչվում արդյունքը:

 

  1. Հաշվե՛ք գումարը փոխարինելով բազմապատկումով.
  • 12 + 12 + 12 + 12 + 12 +12 =6×12=72
  • 47892 + 47892 + 47892 + 47892=4×47892=
  1. Երկու թվերի արտադրյալը հավասար է 0-ի: Ի՞նչ կարելի է ասել այդ թվերի մասին:
  2. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ հավասարություն.
  • 10 x * = 100
  • 1300 = 10 x *
  • 27= * x 9
Սեպտեմբերի 20

Проверочная работа

1.Вставьте ь, где это следует.

Дружна наша семъя.   Вот семъя огурца.   Красивы рога оленъя.   Оленъи рога дороги. Скоро дождъ полъёт.    Птицы собралисъ в полёт.    Солъю суп солъю.

2. Разделите слова на две группы

Мел, брать, есть, мель, ель, ест, ел, угол, хор, уголь, хорь, брат. Образец: мел – мель.

3. Поставьте слова во множественное число.

Друг -рубен            брат -нету             звено -5

Дерево -нету               сук -нету    перо -нету

Лист -нету           колос -нету      прут -нету

4. Измените словосочетания во множественное число

рога оленя -________________________

шкурка белки -__________________________

лапа зайца -____________________________

берлога медведя — ____________________________

5. Составь и запиши пословицу из данных слов.

Без, учен…я, умен…я, нет.________________________________________________

6. Подбери к данным словам противоположные по значению.

Работа – безделье, болезнь — _________________ , скука -______________, враги — ____________ , вред -______________ .

7. Подбери к данным словам близкие по значению.

Приятели – друзья, метель — _________________, дом -___________________,

горе — _______________ , вьюга -_________________________.

Дополнительная работа дома: решите кроссворд, (урок 3 стр.6-7)

Սեպտեմբերի 7

Տնային աշխատանք

1Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Իջնել, բարձրանալ, թագավոր, մարդ, կրիա, այսօր, փախչել, ձեռք, անհամ, առյուծ, որսորդ, անմիջապես, հարցնել։
2․ Առաջին առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ կրիա-դանդաղաշարժ կրիա,

Խելացի  մարդ

ՈՒժեղ  առյուծ

Անհամ  միրգ

Արագ  փաղջել

Սարից  իջնել
3․  Ընթերցարանից՝ 28-րդ էջից, կարդա «Գիտե՞ս, որ․․․» առյուծների մասին պատմող նյութը։ Բլոգում մուտքագրիր քեզ դուր եկած տեղեկությունը։

Առյուծը  գազանների  արքան  է։  Այդ  <<տիտղոսին>>  ոչ  ոք  չի  կասկածում,  և  ոչ  մեկը  չի  վիճարկում։  Իսկ  ինչու ՞  հատկապես  այռուծին  է  շնորհվել  այդ  տիտղոսը։  նա  գիշատիչներից  ամենուժե՞ղն  է։

Լրացուցիչ աշխատանք՝
Համացանցից օգտվելով՝ կրիաների մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

1.Կրիաները ապրում են 300 տարի։

2․Նրանք շատ ուժեզ տեսողություն ու լսողություն ունեն։

3․Կրիաները ծովում քիչ են երեվում։

4․Ամենամեծ կրիան կշռում է 600կգ։

Մայիսի 30

Բլոգի դիտարկում․

Այսօր  ես  դիտարկեցի  մեր  դասարանի  Լինա  Գյոզալյանի  բլոգը։  Այնտեղ  շատ  քիչ  բաներ  կային  դրա  համար  ես  չկարողացա  շատ  բան  գրել։  Լինայի  բլոգում  կար  2  բաժին․  1․Հորինուկ  2․Uncategorized:  Լինայի  բլոգը  ծաղկային  տեսք  ունի։  նրա  բլոգի  վերջին  հղումը  եղել  է  այսոր։  Մի  խոսքով  շատ  կարճ  ու  հետաքրքիր  բլոգ  էր։  Նրա  բլոգում  ինձ  դուր  եկավ  Մոլորված  Էմիլը  հորինուկը։

Ապրիլի 28

Աչքերի գանգատը

Լինում է չի լինում երկու շատ տարբեր աչքեր են լինում։ Նրանցից մեկը ուրախ է լինում, իսկ մյուսը տխուր։ Մի անգամ ուրախ աչքը որոշում է ուրախացնել տխուր աչքին։ Եվ բերջապես նրան հաջողվում է։                                                       Մի անգամ ես կարողացա լսել թե ինչպես են  խոսում աչքերը։ Նրանք  ասում  էին  թե  ինչքան պետքե  է  տառապել  մարդկանց մոտ։ Նրանք  միշտ  մտածում  էին թե ոնց  կարելի  է և վերջապես կարողացան և շատ ուրախացան։