Սեպտեմբերի 16

Հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների. Զաքարյանների իշխանապետությունը

XI դարի վերջին Հայաստանի վրա բյուզանդական տիրապետությունից, կարելի է ասել, հետք չէր մնացել: Մանազկերտի ճակատամարտում գերի ընկած բյուզանդական կայսեր և Ալփ Արսլանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Բյուզանդիան ճանաչում էր սելջուկների իրավունքը մինչ այդ նվաճված բոլոր երկրների նկատմամբ:

Ալփ Արսլանին հաջորդած Մելիք շահի (1072–1092) գահակալության տարիներին հաստատվեց հարաբերական խաղաղություն: Պատերազմներից ու ապստամբություններից հետո սելջուկներն իրենց նվաճած տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսեցին վերականգնել ավերված քաղաքներն ու գյուղերը, կարգի բերեցին ճանապարհները, աշխուժացավ քարավանային առևտուրը:

Հայաստանի քաղաքական դրությունը XI-XII դարերում: Շուտով սելջուկյան սուլթանությունը մտավ քայքայման փուլ: Դրանից օգտվելով` հայկական թագավորություններն ու իշխանությունները վերականգնեցին իրենց անկախությունը: Դրանցից նախ և առաջ հիշատակելի են Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի (Կապանի) հայկական թագավորությունները: Այս երկու թագավորություններն էլ կարողացել էին իրենց գոյությունը պահպանել Ալփ Արսլանին իրենց հնազանդությունը հայտնելու միջոցով:

Բացի հայկական հիշյալ թագավորություններից` Հայաստանի հյուսիս–արևելյան և հարավային լեռնային շրջաններում, ինչպես գիտենք, իրենց գոյությունն էին պահպանել առանձին հայկական իշխանություններ: Դրանցից հիշատակելի են հատկապես Սասունի Թոռնիկյանների, Աղթամարի Արծրունիների և Արցախի Առանշահիկների իշխանությունները: Հայկական մանր իշխանություններ կային նաև Ռշտունիքում, Մոկքում, Համշենում և այլուր: Հիշյալ հայկական իշխանությունները, սակայն, բաժան-բաժան էին և ի վիճակի չեղան Հայաստանի քաղաքական կյանքում լուրջ դեր ստանձնել:

Սելջուկ–թյուրքական միասնական աշխարհակալութան տրոհման հետևանքով Հայաստանի տարածքում ստեղծվեցին սելջուկյան և քրդական մի շարք ամիրայություններ:

Հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների։ Հայաստանում և հարակից շրջաններում սելջուկյան ամիրայությունների կամայականությունները բնակչության համար անտանելի վիճակ էին ստեղծել: Աստիճանաբար հասունանում էր սելջուկների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այդ պայքարի գլուխ անցավ հզորացման ուղի բռնած Վրաստանը:

Ձևավորված հայ-վրացական զինակցությունն էլ ավելի ամրապնդվեց Վրաստանում գահ բարձրացած Դավիթ Շինարարի (1089-1125) օրոք: Վերջինիս` հայերի նկատմամբ վարած բարեհաճ քաղաքականության արդյունքում ակտիվացավ հայերի գաղթը դեպի Հայաստանի հյուսիսային կողմերը և Վրաստան: Դավիթ Շինարարը նրանց համար անգամ կառուցեց Գոռա (ժամանակակից Գորի) քաղաքը: Վրաց թագավորի հովանու ներքո կազմավորվեցին հայկական զորքեր՝ հայ իշխանների հրամանատարությամբ: Շուտով Դավիթ Շինարարը ռազմական գործողություններ սկսեց Հյուսիսային Հայաստանի ուղղությամբ: Տաշիր-Ձորագետի թագավորությունը նվաճելուց հետո 1124 թ. վրաց-հայկական զորքերը մտան Անի: Հաղթանակը կարճատև էր։ Թե՛ Անիի և թե՛ Հյուսիսային Հայաստանի համար պայքարը շարունակվեց ողջ XII դարի ընթացքում:

Զաքարյանների իշխանապետության հաստատումը Հյուսիս-արևելյան Հայաստանում։ Հյուսիսային Հայաստանի համար պայքարը նոր թափ ստացավ վրաց Թամար թագուհու (1184–1207) կառավարման տարիներին: Այս շրջանում հայ–վրացական զինական համագործակցության մեջ հատկապես նշանակալի էր Սարգիս Զաքարյանի դերը: Վերջինս հայկական զորքերի ամիրսպասալարն (սպարապետ) էր: 1185 թ. նա թագուհու կողմից նշանակվեց հայ–վրացական զորքերի ամիրսպասալար և ճանաչվեց Լոռու ժառանգական տեր: Զաքարյանները զգալի ազդեցություն և հեղինակություն ձեռք բերեցին վրացական արքունիքում՝ հատկապես Սարգիս Զաքարյանի որդինե րի՝ Զաքարեի և Իվանեի եռանդուն գործունեությամբ: Զաքարեն հետագայում ստանձնեց ամիրսպասալարի, իսկ Իվանեն՝ աթաբեկի (վրաց թագաժառանգի խնամակալի) պաշտոնը: Այդպիսով նրանք գործուն մասնակցություն էին բերում վրացական պետության ներքին և արտաքին հարաբերություններում:

Վրաց Բագրատունիների հովանավորությամբ և աջակցությամբ Զաքարյան եղբայրները 1196- 1211 թթ. կարողացան վերահսկողություն հաստատել Հայաստանի հյուսիսային, կենտրոնական ու արևելյան բազմաթիվ շրջաններում: 1099 թ. գրավելով Անին՝ հայ–վրացական զորքերը զարգացրին իրենց առաջխաղացումը և մոտեցան Վանա լճի հյուսիսային ափերին: Սակայն Խլաթ քաղաքի մոտ (1210 թ.) արշավանքն անհաջողությամբ վերջացավ, և հետագա առաջխաղացումը դադարեցվեց:

Վրացական թագավորությունը Զաքարեի և Իվանեի ռազմական ծառայության դիմաց Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրված բազմաթիվ շրջանների կառավարումը վստահեց նրանց: Ստեղծվեց ինքնօրինակ իշխանապետություն: Զաքարյաններն իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում հիմնեցին գործակալություններ: Դրանցից հատկապես կարևոր էին արքունի արարողապետի, կողմնապահների և սպարապետի պաշտոնները: Զաքարյաններն այդ պա տասխանատու պաշտոնները վստահել էին նորաստեղծ իշխանական տներին՝ Վաչուտյաններ (Արագածոտնում), Խաղբակյաններ–Պռոշյաներ (Վայոց ձորում), Օրբելյաններ (Սյունիքում), Հասան– Ջալալյաններ (Արցախում)։ Ուշագրավ է և այն, որ ենթակա մուսուլմանական իշխանությունները հարկը վճարում էին Զաքարյաններին և ոչ թե վրացական արքունիքին:

Այդպես Զաքարյանները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկումներն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով:

Հայոց եկեղեցին Զաքարյան Հայաստանում։ Հաստատելով իրենց իշխանությունը

Հյուսիս–արևելյան Հայաստանի վրա՝ Զաքարյաններն ամրացնում են երկիրը: Զաքարյան իշխանապետության տարածքում առաջանում են նոր իշխանություններ, վերականգնվում և կառուցում են բազմաթիվ բերդեր, եկեղեցիներ և վանական համալիրներ (Այրիվանք, Գոշավանք, Նորավանք, Կեչառիս): Այս ժամանակ է, որ 1195 թ. կրկին փորձ է արվում կաթողիկոսական աթոռը հաստատել Անի քաղաքում, և կաթողիկոս է ընտրվում Բարսեղ Բ Անեցին: Սակայն նրա մահից հետո Զաքարե ամիրսպասալարը թույլ չի տալիս նոր կաթողիկոս ընտրել` հավանաբար հայ–վրացական միջեկեղեցական հարաբերությունների սրումից խուսափելու նպատակով:

Շուտով, վրաց աշխարհիկ իշխանության աճին զուգընթաց, աճում է նաև Վրաց քաղկեդոնական եկե ղեցու ազդեցությունը: Ի հայտ են գալիս դավանաբա նական տարաձայնություններ: Այս պայմաններում Իվանեն վրացադավանություն է ընդունում, իսկ Զաքարեն հավատարիմ է մնում Հայոց եկեղեցուն: Հայ–վրացական դավանաբանական լարվածությու նը երկրորդական է դառնում միայն մոնղոլական վտանգի առկայության պայմաններում, երբ թուլա նում է նաև Վրաստանի քաղաքական ազդեցությունը:

Զաքարյանների իշխանապետության սոցիալ-տնտեսական կյանքը։ Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրումը նպաստավոր եղավ տնտեսության բարելավման համար: Վե րականգնվեցին ավերված քաղաքներն ու գյուղերը, կամուրջները, բերդերն ու վանքերը: Դեռևս Շադ դադյանների տիրապետության վերջին շրջանում վերստին վերելք ապրած Անի քաղաքը նոր ծաղկ ման հասավ Զաքարյանների օրոք:

Քաղաքների ընդհանուր վերելքին զուգընթաց՝ XII դարի վերջերին և XIII դարի սկզբներին, միջնադար յան քաղաքին բնորոշ գծեր ստացավ նաև Երևանը: Խոշոր քաղաքներում աչքի ընկան արհեստավորա կան եղբայրություններըհամքարությունները (Անի, Դվին, Կարս և այլն): Դրանք ունեին իրենց կանոնադրությունները, որոնց միջոցով կանոնավորում էին իրենց գործունեությունը արհեստավորներին պաշտպանելով մրցակցությունից թե՛ համքարության ներսում, թե դրանից դուրս:

Զաքարյանների կառավարման տարիներին դրամի դերի մեծացմանը զուգընթաց հարկերի և տուրքերի մի զգալի մասը գանձվում էր դրամով։ Հայաստանն ավելի մեծ չափերով էր մասնակցում միջազգային առևտրին: Այս ժամանակ ի հայտ եկավ նաև առևտրով հարստացած մեծատունների նոր խավը: Մեծատուններից հիշատակելի է Տիգրան Հոնենցը, որն ուներ խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ և այլն։ Ենթադրվում է, որ նրան են պատկանել անգամ Անի քաղաքի որոշ թաղամասեր:

Այսպիսով՝ Զաքարյան Հայաստանի ժամանակաշրջանը նշանավորվեց տնտեսական բարգավաճմամբ, մշակույթի ծաղկմամբ և ճարտարապետական նվաճումներով:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ վտանգ էր ենթադրում հայկական մի քանի կաթողիկոսությունների հիմնման իրողությունը:+-

Մի քանի կաթողիկոսությունների հիմնումը վտանգ էր, քանի որ թուլացնում էր եկեղեցական ու ազգային միասնականությունը։

2. Ինչով էր պայմանավորված Զաքարյանների՝ վրացական արքունիքում զգալի ազդեցություն և հեղինակություն ձեռք բերելը: Առանձնացրու այս ժամանակաշրջանը նշանավորող կոնկրետ իրադարձություններ:

Զաքարյանները հեղինակություն ստացան ռազմական հաջողություններով․ Սարգիսը և նրա որդիները կարևոր պաշտոններ զբաղեցրին ու ազատագրեցին Հայաստանի մեծ մասը։

3. Ինչպես էին քաղաքների վերականգնումը և քաղաքային կյանքի վերելքն ազդում Հյուսիս-արևելյան Հայաստանի բնակչության առօրյա կյանքի վրա:

Քաղաքների վերականգնումը բերեց առևտրի ու արհեստների զարգացում, բնակչության կյանքի պայմանները բարելավվեցին։

4. Ի՞նչ ես կարծում, ինչու էին կարևոր Անիում Հայոց կաթողիկոսական աթոռը վերականգնելու ջանքերը:

Անիում կաթողիկոսական աթոռի վերականգնումը կարևոր էր եկեղեցու և ժողովրդի միասնականության ու մայրաքաղաքի դերի համար։

5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ-վրացական զինակցությունն ընդդեմ սելջուկների: Փաստարկիր և հիմնավորիր:

Հայ-վրացական զինակցությունը նպաստեց տարածքների ազատագրմանը և ուժեղացրեց հայերի դիրքերը, թեև պայքարը շարունակվեց։

6. Ինչով էր պայմանավորված հայության նկատմամբ վրաց արքաների վարած նպաստավոր քաղաքականությունը:

Վրաց արքաները նպաստավոր էին վերաբերվում հայերին, քանի որ նրանց զորքը և վերաբնակեցումը ուժեղացնում էին Վրաստանը։

7. Ի՞նչ քաղաքականություն որդեգրեցին Զա- քարյան իշխանները դավանաբանական հարցերում:

Զաքարե Զաքարյանը մնաց Հայոց եկեղեցուն հավատարիմ, իսկ Իվանեն վրացադավանություն ընդունեց՝ լարվածությունը մեղմելու համար։

Սեպտեմբերի 10

Գործնական քերականություն

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել-ալ մասնիկներով: Հին հայերենում նաև ունեցել ենք -ուլ, -իլ վերջավորությամբ բայեր, օրինալ՝ զենուլ (մորթել, զոհաբերել), ջեռնուլ (տաքանալ):

Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝ խոնարհում, եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գնացի, եկար, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, (եզակի թվով գործածված բայեր են):

Պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի (հոգնակի թվով գործածված բայեր են):

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:

Առաջադրանքներ

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Գոյականներից՝

  1. Ծաղիկ → ծաղկել

  2. Քար → քարանալ

  3. Անուն → անվանել

  4. Քարոզ → քարոզել

  5. Ձև → ձևավորել

Բ. Ածականներից՝

  1. Մեծ → մեծանալ / մեծացնել

  2. Բարձր → բարձրանալ / բարձրացնել

  3. Կարմիր → կարմրել / կարմրել

  4. Տափակ → տափակել

  5. Սուր → սրել

Գ. Դերանուններից՝

  1. Ոչինչ → ոչինչացնել (շատ հազվադեպ, բայց հնարավոր է ստեղծել)

  2. Բոլոր → բոլորել (մոտիկ՝ ամբողջացնել)

  3. Նույն → նույնացնել

  4. Ամբողջ → ամբողջացնել

Դ. Մակբայներից՝

  1. Կրկին → կրկնել

  2. Արագ → արագանալ (կամ՝ արագացնել)

  3. Դանդաղ → դանդաղել

  4. Հաճախ → հաճախել

Ե. Ձայնարկություններից՝

  1. Վա՜յ → վայելուել (գեղարվեստական)

  2. Մկըկը → մկկալ

  3. Տը՜զզ → տզզալ

  4. Թրը՛խկ → թրխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Նայել

անդրադառնալ

վերնայել

արտնայել

հակնայել

ստորնայել

Կառուցել

վերակառուցել

արտակառուցել

հակակառուցել

ստորգառուցել

Գրել

վերագրել

արտագրել

հակագրել

մակագրել

ստորագրել

Ճառել

անդրաճառել

վերճառել

արտճառել

հակճառել

Դառնալ

վերադառնալ

անդրադառնալ

հակադարձ դառնալ

արտադառնալ

Հայտնել

վերահայտնել

արտահայտել

ստորահայտնել

հակահայտնել

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա.Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունենան։ Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվում է։

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվի նրանց կիթը։

Բ.Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին։ Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում պատրաստվում էր։

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ կազմակերպվեր նրանց կիթը։

4. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.

  • Եռատեսակ

  • Արփի

  • Փրփրել

  • Փափուկ

  • Սրփազան —  Սրբազան

  • Ճամփորդ

  • Համփերություն —  Համբերություն

  • Դափնի

  • Շամփուր

Բ.

  • Կարթ —  Կարծ

  • Խորթ

  • Զվարթ

  • Պարթև

  • Նյարթ —  Նյարդ

  • Թարթել

  • Երթվել —  Երդվել

  •  Փարթամ

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

  • Անակնկալ

  • Անընմբռնելի

  • Օրեցօրե

  • Ակնթարթ

  • Անընդմեջ

  • Լուսնկա —  լուսանկա

  • Մթնկա — Մթընկա

  • Համընդհանուր

  • Մերթընդմերթ

  • Անընթեռնելի

  • Ակնհայտ

  • Անընդհատ

  • Անհյուրընկալ

  • Սրընթաց

6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է ապարդյուն երազանք, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված՝ «Օդային ամրոց» ձևով:

7. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել Երկրի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն տարում, երբ հրապարակվել էր երկրագնդի ձգողականության մասին օրենքը: Այնպես Նյուտոնը կարողացավ հայտնի դառնալ, ինչպես նաև լինել տիեզերքի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը:

8. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ — Աղքատ

Հերսոտ — Ընչաքաղց

Սրընթաց — Արագընթաց

Անընկճելի — Անկոտրում

Դյուրաթեք — Ճկուն

Սեպտեմբերի 9

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու և Սյունիքի հայկական թագավորությունները: Բացի հայկական հիշյալ թագավորություններից` Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի, Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժումներից:

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։ Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առումներով: Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը: Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը:

Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին: Հայ պաշտոնյաները կամ հեռացվում էին պաշտոններից կամ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ: Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը: Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության` Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ: Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները:

Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ: Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց: Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում:

Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում հիմնադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ: Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում: Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա: Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»: «Կոստանդնուպոլիսյան գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը:

Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր: Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:

Սելջուկները Հայաստանում։ Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին: Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով: Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին: Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սելջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան:

Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին: Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմնականում օտարերկրյա վարձկաններից: Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ: Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ:

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան: Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմնահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։

Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը` 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը: Այս անգամ նրանք տեղ- տեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության: Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր: Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում:

Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևելյան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը: Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել:

1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ: Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ: Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ: Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ:

Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության` Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպիհարավ– արևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան):

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:

Բյուզանդիա – Թուլացրեց բանակը, տեղահանեց հայերին, վերահսկեց եկեղեցին։

2. Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտությունը:

Մանազկերտ – Վարձկաններ, թույլ պաշտպանություն, լավ կազմակերպված սելջուկներ։

3. Ի՞նչ հետևանքներ ունեցան Բյուզանդիայի քաղաքականությունն ու սելջուկների արշավանքները հայության համար:

Հետևանքներ – Գաղթ Կիլիկիա, ավերածություններ, պետականության կորուստ։

4. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու` Բյուզանդիայի վարած քաղաքականությունը:

Ռազմական թուլացում – Սահմանները անպաշտպան մնացին։

5. Ինչո՞ւ էին բյուզանդացիները ձգտում հայերին դավանափոխ անել:

Դավանափոխություն – Ցանկանում էին վերացնել Հայոց եկեղեցու անկախությունը։

6. Ինչո՞վ էր վտանգավոր սելջուկների` աստիճանաբար Հայաստանում վերաբնակվելու գործընթացը:

Վտանգ – Հայերի տեղահանություն, թյուրքական բնակեցում։

7. ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ, ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Լուծում – Հարկերի թեթևացում, իրավունքների վերադարձ, հայերից զորք հավաքել։

Պատկերացրու, որ դու բյուզանդական կայազորի հրամանատարն ես և արդեն տեղյակ ես սելջուկների ասպատակությունների մասին: Ի՞նչ քայլեր կձեռնարկես, որպեսզի կրկին շահես հայերի համակրանքը և նրանց ներուժն օգտագործես սելջուկների դեմ:

Ըստ քեզ՝ ի՞նչ ընթացք կարող էին ունենալ Բյուզանդիայի և սելջուկների ռազմական բախումները, եթե բյուզանդացիները Հայաստանում չվարեին հայերին գաղթեցնելու և հայկական ռազմական ուժերը թուլացնելու քաղաքականություն: