Հունվարի 16

Ճամբարային Երկրորդ շաբաթ

Առաջին օր

 

Միջին դպրոցի ճամբարականների հետ հունվարի 12-ին իրականացրինք թափառումներ կրթական Բանգլադեշում: Ուսումնասիրեցինք Բանգլադեշը: Քայլքը լավ առիթ էր ուսումնասիրելու ցանկապատ և անցանկապատ տարածքները:

 

Քայլքը սկսեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակից և շարունակեցինք դեպի սարալանջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, քայլեցինք բանգլադեշյան կրթական տարածքներն իրար կապող հատվածներով:

 

Սովորողների հետ զբաղվեցինք նաև շրջակա միջավայրի խնամքով: Իսկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի շարք հետաքրքիր խաղեր կազմակերպեցինք:

 

Մեր հաջորդ կանգառը Չինարի պուրակն էր, որտեղ էլ ծանոթացանք փողոցի անուններին, արձաններին, նաև կատարեցինք բնապահպանական աշխատանքներ:

 

 

 

 

 

 

Երկրորդ օր

 

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա երկրորդ օրն էր։ Օրը սկսել ենք` իրականացնելով «Իշխանության Լրտեսը» նախագծի վերաբերյալ հերթական առաջադրանքը։ Այսօր պետք է գտնեինք լրտեսի անձնական իրերը հանելուկների միջոցով, այնուհետև քննարկեցինք, թե ով կարող է լինել լրտեսը։ Դրանից հետո գնացինք «Գեղասահքի մարզադպրոց»։ Մարզադպրոցում ձեռք բերեցինք գեղասահքի հմտություններ և հաճելի ժամանակ անցկացրինք:

 

 

 

 

 

 

 

Վերադարձանք դպրոց, լուսաբանեցինք օրը և ավարտվեց ևս մեկ հետաքրքիր ճամբարային օր։

 

Երրորդ օր

 

Այսօր մենք ունեցել ենք շատ հագեցած օր։ Գնացել ենք ընկեր Շողիկի լաբարատորիա և ուսումնասիրել ենք, թե ինչպես է պետք խնամել բույսերը։ Բույսերը բազմացնելու համար կա երկու միջոց. առաջինը՝ սերմերով, երկրորդը՝ բույսից պոկել իր ճյուղի մի մասը և փորձել արմատակալեցնել։ Նաև շատ կարևոր հանգամանք է բույսերը ճիշտ տարաներում դնել, որովհետև եթե դուք փոքր բույսը դնեք մեծ տարայի մեջ, բույսի արմատները չեն կարողանա կլանել ջուրը և այդպես կառաջանա արմատի նեխում։ Այս դասը մեզ բազում բաներ սովորեցրեց բույսերի խնամքի մասին։ Նաև մեր կրթահամալիրում կայացավ հանդիպում նոր տնօրենի թեկնածու Լուսինե Փաշայանի հետ, որին մասնակցում էին միջին դպրոցի տարբեր տարիքային ջոկատների սովորողներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց կրթահամալիրի զարգացման ծրագիրը, անդրադարձ եղավ կրթական գործընթացի կազմակերպման, արժեքների ձևավորման և մանկավարժական մոտեցումների կարևորությանը։

 

Լուսինե Փաշայանը մանրամասն ներկայացրեց իր տեսլականը, խոսեց ուսուցչի աշխատանքի առաքելության մասին՝ ընդգծելով, որ մանկավարժի աշխատանքը պետք է լինի սիրելի և իրականացվի մեծ նվիրումով։ Նա կիսվեց մանկավարժության վերաբերյալ հետաքրքիր մտքերով, կարևորեց սովորողի անհատականության զարգացումը, ստեղծագործ մտածողության խթանումը և կրթական միջավայրի ջերմ ու համագործակցային մթնոլորտի ստեղծումը։

 

Հանդիպումն անցավ ջերմ և բաց քննարկման մթնոլորտում՝ հնարավորություն տալով սովորողներին իրենց հարցերն ուղղել թեկնածուին և մոտիկից ծանոթանալ նրա ծրագրերին ու գաղափարներին։

 

Չորորդ օր

 

Այսօր՝ ամսի 15-ին, մեր ջոկատի հետ միասին ուղևորվեցինք Սևաբերդ։ Ճանապարհին խոսում էինք, ծիծաղում ու լավ տրամադրություն ունեինք։ Տեղ հասնելուն պես սկսեցինք խաղալ։ Փչովի սահնակներով սահեցինք բլրակներից մեկի վրայով, ինչը բոլորիս շատ դուր եկավ։

 

Հետո ձնագնդիկ խաղացինք, մի քիչ թավալվեցինք ձների մեջ, նկարներ արեցինք։ Օդը սառն էր, բայց շատ հաճելի։ Բոլորս ակտիվ մասնակցում էինք ու փորձում էինք հնարավորինս լավ ժամանակ անցկացնել։

 

Օրը անցավ հետաքրքիր ու ուրախ։ Ընդհանուր առմամբ շատ լավ օր ունեցանք, զվարճացանք և լավ հիշողություններով վերադարձանք։

 

 

 

 

 

Հունվարի 16

Ճամբարային առաջին շաբաթ

Առաջին օր

 

Այսօր մենք առաջին օրը ծանոթացանք ջոկատի մասնակիցների հետ և «Իշխանության լրտես» նախագծով բաժանվինք մի քանի խնբի և ամեն խմբին տրվեցին առաջադրանքներ և ժամանակ՝ դրանք լուծելու համար: Դրանից հետո գնացինք և մասնակցեցինք վոլեյբոլի խաղին: Վոլեյբոլից հետո գնացինք տեխնոլաբ՝ այնտեղ մենք հավաքեցինք արհեստական սարդ փայտից կազմված:

 

երկրորդ օր

 

Այսօր՝ 08․01․26, մենք աշխատեցինք երկու ուսուցչուհիների հետ նախագծերի շուրջ։ Կրթահամալիրի հոգեբան Սուսաննա Չալիկյանի հետ մենք քննարկեցինք մեր կրթահամալիրի խնդիրները և փորձեցինք գտնել նրանց լուծումը։ Այնուհետև աշխատեցինք քիմիայի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանի հետ։ Նրա հետ միասին պատրաստեցինք ատոմների մոդելներ և քննարկեցինք մեր անցած քիմիայի հիմնական թեմաները։ Քանի որ մեր նախագծային աշխատանքը նման է մաֆիա խաղին, մենք ընտրության գործունեությունից հետո սկսեցինք քննարկել և արտահայտել մեր կասկածները, թե ով է լրտեսը։gn

 

Երրորդ օր

 

Այսօր ճամբարի երրորդ օրն է, և պետք է ամփոփենք այն։ Առավոտյան՝ ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո սկսում ենք աշխատել ճամբարային նախագծով՝ շարունակում ենք լրտեսի բացահայտման առաջադրանքները։ Այդ երկու ժամն անցավ շատ արագ և եկավ ընկեր Նազելին, նրա հետ քննարկեցինք երեխաների իրավունքները, բուլինգի տեսակները, սովորողներից մեկի վրա փորձ արեցինք, որպեսզի պատկերացնենք՝ ինչ է զգում մարդը հայտնվելով նման իրավիճակում։ Նախագծի նպատակն էր բացահայտել ինչ արժեք ունի մարդուն արհամարելը։Հաջորդ ժամը երգ էր, ընկեր Լուիզայի հետ միասին երգել ենք բազում երգեր։ Իսկ վերջին ժամին խաղացինք սեղանի զարգացնող խաղեր։ Այսքանը ճամբարային օրվա մասին։