Մարդկանց կյանքր սերտորեն կապված է բնության սեզոնային փոփոխությունների հետ: Հնուց ի վեր մարդր նկատել է բնական երևույթների հաճախությունը և դրանց փոխադարձ կապը: Այդ ամենն այնքան կարևոր նշանակություն ունի մարդկանց համար, որ նրանք սկսեցին կազմել «Եղանակային օրացույցներ»:
«Եղանակային օրացույցը» բնական երևույթների և եղանակը բնութագրող տարրերի սեզոնային փոփոխություններն են տարվա եղանակների հերթափոխի ժամանակ: Դրանցից են եղանակի փոփոխության նախանշանները, ցերեկվա տևողությունը, օդի ջերմաստիճանը, տարվա յուրաքանչյուր ամսվան բնորոշ եղանակային փոփոխությունները և այլն: «Եղանակային օրացույց» կարելի է կազմել յուրաքանչյուր օրվա, շաբաթվա, ամսվա և տարվա համար:
«Եղանակային օրացույցը» կազմելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ օրացույց (ներքևում օրինակները կան), որոշ գործիքներ ու սարքավորումներ (օրինակ՝ օդի ջերմաչափ, կողմնացույց և այլն):
«Եղանակային օրացույցի» ներածական մասի գլխավոր նշումն օդի ջերմաստիճանի փոփոխության գրանցումն է, ցերեկվա տևողությունը, արևածագը ե մայրամուտը, ինչպես նաև՝ այնպիսի կարևոր պահեր, ինչպիսիք են օդի առաջին բացասական ջերմաստիճանը, առաջին ձյան գալը և այլն:
«Եղանակային օրացույցները»՝ ժամանակի ընդգրկման տևողությունից և այնտեղ գրառվող նյութի բովանդակությունից կախված, շատ բազմազան են:
Ստորև ներկայացված է դրանցից մեկի օրինակը՝
Օրացույցի առաջին սյունակում նշված են ամսվա օրերը (կարող են լինել շաբաթվա օրերր կամ օրվա ժամերը և այլն): Օրացույցի գլխամասում՝ հորիզոնական տողով, ներկայացված են այն բնական երևույթներն ու եղանակը բնութագրող տարրերը, որոնք դուք պատրաստվում եք դիտարկել և գրանցել, իսկ ներքևի մասում պատկերված են այդ երևույթների պայմանական նշանները: