Ապրիլի 11

ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ

ա)11.2395                  դ)15,520.452      է)0.0001

 բ)4.74962                 ե)0.3552               ը)193.08544

  գ)0.4301                   զ)9.2276               թ)294.8089

  ա)43.757                դ) 29.1                        է)94.32

                     բ)1.51                      ե)3.4                            ը)1,000

                     գ)543.3                   զ)57.33                       թ)780.8

ա)4.32                    դ)10.3                      է)1,566.55

բ)250                      ե)75.46                    ը)309,528

գ)334.95                զ)231.82                  թ)1,708.64

 

Ապրիլի 5

Էջմիածնի պատմությունը

Էջմիածինն անվանում են «սուրբ քաղաք», քանի որ այն համարվում է երկրի «հոգևոր մայրաքաղաքը»: Ժամանակին այն եղել է երկրի ամենամեծ քաղաքներից մեկը և Հին Հայքի մայրաքաղաքը: Հին Էջմիածնի տարածքը բնակեցվել է մ.թ.ա 3-րդ հազարամյակից:

Քաղաքի մասին առաջին գրավոր արձանագրությունները հայտնաբերվել են ուրարտական ​​թագավոր Ռուսա II-ի (մ.թ.ա. 685–645) թողած մակագրություններում, որտեղ այն մեջբերվում է որպես Կուարլինի: Հին Էջմիածնի հնագիտական ​​տեղանքում հայտնաբերված արձանագրության մեջ նշվում է Ռուսա II թագավորի կողմից Հրազդան գետի և Կուառլինիի հովտի միջև կառուցված ջրանցքի մասին:

Քաղաքը վերանվանվել է Վաղարշապատ՝ ի պատիվ Վաղարշ I-ին արքայի, ով թագավորել է Հայաստանում 1-ին դարի սկզբում՝ 117–144թթ., և, ըստ Մովսես Խորենացու, վերակառուցվել է Վաղարշապատը: Վաղարշապատը Հայոց թագավորության մայրաքաղաքն էր մ.թ.ա. 120 – 330 թվականներին: 301 թվականին՝ քրիստոնեությունը որպես Հայաստանի պետական ​​կրոն ընդունելուց հետո, Վաղարշապատը՝ Մայր տաճարի (Հայոց կաթողիկոսարանի նստավայր) պատվին վերանվանվել է Էջմիածին:

Քաղաքը զարգացել է որպես կրթական և մշակութային կարևոր կենտրոն: Այստեղ է Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնադրվել Հայաստանի ամենահին ուսումնական հաստատություններից մեկը:

Ապրիլի 4

Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝

1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները

2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին

Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:

Դիտարկենք ևս երկու օրինակ՝

753,4⋅0,01=7,534

0,3⋅20,1=6,03

Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:

753,4⋅0,001=0,7534

41,37⋅0,001=0,04137

0,25⋅0,03=0,0075

Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝

231,2⋅4,5=1040,40=1040,4

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բազմապատկում․

ա)3,81 • 2,95 =11,2395

բ)16,387 • 0,29 =4,75223

գ)0,782 • 0,55 =0.4301

դ)17,32 • 896,1 =1552,0452

ե)1,11 • 0,32 =0.3552

զ)0,92 • 10,03 =0․96

է)0,1 • 0,001 =0,0001

ը)23,57 • 8,192 =11,128

թ)17,17 • 17,17 =5,202

2)Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները․

ա)3,76  0,1 < 10,26  0,03

բ)5,71  23 > 2,8 • 45

գ)1,92 • 8,4 < 17,5  0,8

դ)4,25 • 11,1 < 56,8 • 0,2

ե)0,705 • 9,43 < 8,99 • 0,77

զ)0,006 • 1000 > 100 • 0,083

Լրացուցիչ աշխատանք (տանը).

Մարտ ամսվա ֆլեշմոբի խնդիրներ․

Ընտրի՛ր քեզ հետաքրքրող տարբերակը, լուծի՛ր խնդիրները և պատասխանները լրացրո՛ւ համապատասխան տեղում: Վերջում չմոռանաս սեղմել ներքևի կապույտ կոճակը:

I մակարդակ
II մակարդակ
III մակարդակ
IV մակարդակ
Սովորողներն են առաջակում

Ապրիլի 4

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները։

Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

2. Ինչու՞ Արտաշես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:
Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը:

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:
Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը։
Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:
Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:
Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով

Մարտի 22

Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)0,377 + 3,409 — 2,1006 =1.6854

բ)12,4589 — 6,27 + 1,395 =7.5839

գ)4,5 + 0,3796 + 1,225 =6.1046

դ)0,1 — 0,01 — 0,001 =0.089

2)Հաշվե՛ք հետևյալ կողմերով եռանկյան պարագիծը․

ա)490 մմ, 48 սմ, 4,7 դմ=144

բ)23 մմ, 3,4 սմ, 0,48 դմ=102

գ)3,5 սմ, 0,38 դմ, 0,041 մ=104

3)Բնակարանն ունի 44,8 մընդհանուր մակերեսով 3 սենյակ։ Մի սենյակի մակերեսը 11,3 մ2 է, երկրորդինը՝ 3,5 մ2 -ով ավելի։ Գտե՛ք երրորդ սենյակի մակերեսը։

30.0

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

ա)7,48 + 3,19 + 1,12 + 6,81 =18.6

բ)6,2 + 7,49 + 1,8 + 1,29 =16.78

գ)16,28 + 5,395 — 1,18 — 4,305 =16.19

դ)7,358 + 8,24 — 6,458 — 2,84 =6.3

2)Մի սենյակի մակերեսը 16,3 մ2 է, իսկ մյուսինը՝ 1,9 մ2 — ով փոքր։ Որքա՞ն է երկու սենյակների ընդհանուր մակերեսը։

17.1

3)Հաշվե՛ք․

ա)5,236 + 4,664 — 2,6 =

բ)4,756 — 2,395 + 1,244 =

Մարտի 21

Տասնորդական կոտորակների հանումը

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

ա)0,1 — 0,01 =0.09

բ)2,3 — 1,26 =1.04

գ)0,3 — 0,016 =0,284

դ)20,3 — 2,016 =18.284

2)Կատարե՛ք հանում․

ա)3 — 0,1 =2.9

բ)5 — 2,63 =2.37

գ)25 — 10,38 =14.62

դ)102 — 96,24 =5.76

3)Կատարե՛ք գումարում․

ա)-3,244 + 8,01 =4.766

բ)14,62 + (-0,37) =14.25

գ)21,21 + (-4,8) =17.13

դ)-5,3 + 1,72 =7.02

ե)-0,34 + 7,72 =8.06

զ)-0,85 + 9,46 =8.61

4)Հաշվե՛ք ուղղանկյան պարագիծը, եթե․

ա)նրա լայնությունը 2,3 սմ է, իսկ երկարությունը՝ 1,9 սմ-ով մեծ

4.1 սմ

բ)նրա լայնությունը 2,48 դմ է, իսկ երկարությունը՝ 1,6 դմ-ով մեծ

4․08 սմ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

ա)6,48 — 2,35 =4․13

բ)7,26 — 3,19 =4․07

գ)2,528 — 1,9 =1․519

դ)7,2 — 3,148 =4․146

ե)6,98 — 3,99 =2․99

զ)7,25 — 3,261 =4․236

2)Կատարե՛ք հանում․

ա)10 — 9,68 =0,32

բ)1 — 0,047 =0․53

գ)24,7 — 2,47 =21․60

դ)1 — 0,36 =0․64

3)Հաշվե՛ք ուղղանկյան պարագիծը, եթե․

ա)նրա երկարությունը 12,1 սմ է, իսկ լայնությունը՝ 4,8 սմ-ով փոքր

7․3 սմ

բ)նրա երկարությունը 18 դմ է, իսկ լայնությունը՝ 4,7 դմ-ով փոքր։

13․3 սմ

Մարտի 19

Տասնորդական կոտորակների հանումը

Ինչպես և գումարման ժամանակ, հանման գործողությունները հարմար է գրի առնել սյունակով, այսինքն՝ օգտագործել տասնորդական կոտորակների հանման հետևյալ հաշվեկանոնը.

1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։

2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։

4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։

Այս հաշվեկանոնը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ երկու կոտորակներում ստորակետից հետո տարբեր քանակներով թվանշաններ կան։ Դրա համար համապատասխան կոտորակի գրառման վերջում նախապես կցագրվում են պակասող քանակով զրոներ։ Ենթադրենք՝ պետք է 0,7‐ից հանել 0,381։
0,7‐ին երկու զրո կցագրելով՝ կստանանք 0,700։ Այժմ կարող ենք կիրառել հաշվեկանոնը։
0,700

0,381
——-
0,319

Եթե նվազելին կամ հանելին բնական թիվ է, ապա նրա գրառումից հետո դրվում է ստորակետ, և հանումը կատարվում է տասնորդական կոտորակների հանման հաշվեկանոնի համաձայն։

Այժմ արդեն կարող ենք ձևակերպել տարբեր նշաններ ունեցող տասնորդական կոտորակների գումարման կանոնը։ Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։

Հաշվի առնելով այս կանոնը՝ կարելի է ձևակերպել տասնորդական կոտորակների հանման ընդհանուր կանոնը։

Մի տասնորդական կոտորակից մեկ ուրիշ տասնորդական կոտորակ հանելու համար պետք նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Օրինակ` (–0,2) – (–0,1) = (–0,2) + 0,1 = –(|–0,2| – |0,1|) = –(0,2 – 0,1) = –0,1:

Առաջադրանքներ.

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1.42

բ) 81,22 – 53,12 =28.10

գ) 111,782 – 65,327=46.455

դ) 17,1 – 8,256 =8.844

ե) 0,625 – 0,1 =0,525

զ) 7,35 – 6,35 =1.00

2) Ինչքանո՞վ է 27,38 մ-ը մեծ 13,81 մ‐ից։

13,57

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =270.7

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =0,00966

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0,037

բ) 3,263 – 2 =2,263

գ) 8,002 – 8 =0,002

դ) 11,397 – 9 =2,397

ե) 107,03 – 56 =51,03

զ) 34,56 – 29 =5,56

2) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

10,01-3,2=6,81

6,37-5,5=0,87

3) Գտի՛ր *-ը.

ա) 7,86 + 2,15 = 10,05

բ) 43,19 + 2,95 = 45,114

գ) 117,18 – 78,939 = 38,241

դ) 53,27 + 36,73 = 90