Նոյեմբերի 9

Մաթեմատիկա

1.Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք: Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ: Քանի՞ ուլունք ունի նրանցից յուրաքանչյուրը: ( 308 )

72։3=24

24+2=26

24+5=29

24-7=17

2.Գտի՛ր անհայտ բաղադրիչը. ( 425 )

  • 9688 : 7 = 1384
  • 3700 = 14800 : 4
  • 4494 : 321 = 14
  • 32 = 3264 : 102
Նոյեմբերի 8

Մաթեմատիկա

  1. Կատարի՛ր բաժանում:
  • 58500 : 25 =2340
  • 1472 : 23 =64
  • 4590 : 45 =102
  • 19965 : 33 =605
  1. Կատարի՛ր գործողությունները.
  • 12 մ – 6 դ =120դ- 6դմ=114
  • 62 մ 12 սմ – 28 սմ =6212 սմ -28 սմ = 6184 սմ
  • 5 կմ – 5 մ =5000մ-5մ=4995
  • 12 մ 2 դմ – 8 դմ =122դմ-8դմ=114դմ
  1. 50 մ երկարությամբ մետաղալարի փաթեթն արժե 7500 դրամ: Որքա՞ն պետք է վճարել այդ լարից 24 մ գնելու համար:

7500։50=150

150×24=3600

Նոյեմբերի 8

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց,թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ:
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ մնան աղվես»:

 

Առյուծը  կենադանիների  թագավորն  է։  Նա  ծնում  է  կորյուն։  Առյուծը  կորյուն  ծնելիս  կենդանիները  հավաքվում  են  նրա  շուրջը  և  ուրախանում,  Առյուծների  քաշը  կազմում  է  150-250կիլոգրամ։  Իսկ  աղվեսները  համարվում  են  խորամանկ։

Նոյեմբերի 8

Կամակոր  թագավորը

 

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ,դերձակներին, թաշտին,մարդ
2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը:

Դերձակ  նշանակում  է  շոր  կարող։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

  1. գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
  2. թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
  3. կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
  4.  ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀    ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկը   ____ծաղկին_______  նայելով  է  բացվում:
  2. Թթու  է, թան  չի,  ամեն _____մարդու________ բան չի:
  3. Մեջք –մեջքի  որ  տանք, _____սարեր_______ շուռ  կտանք:
  4. Արջից  վախեցողը  անտառ  __չի  գնա_________:

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Կամակոր  լինելը։

8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Ճիպոտ  է  բերում։

9.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  պետք  է  ոտքը  իր  յորղանի  գյորա  մեկնի։

10. Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Անխելք  մարդը

11.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Բարձի  մեջ  քար  կլցնեի։

12.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Խորամանակ  թագավորը։

Հեքիաթը սովորիր պատմել:

Նոյեմբերի 8

Հարցեր Եռաչապ տպիչ

  • Վերհիշել` նախկան տպումը, ի՞նչ աշխատանք է իրականացվում։ Քայլ առ քայլ
  • Ի՞նչի համար է օգտագործվում slice3r-ը։

slice3r-ը  օգտագորվծվում  ենք  gi  կոդ  սարքելու  համար

  • Ի՞նչի համար է օգտագործվում pronterface-ը։

pronterface  Պրինտերի  աշխատացնելու  համար  է։

  • Ի՞նչի համար է օգտագործվում Tinkercad-ը։

Tinkercad-ը  օգտագործվում  ենք  մոդելներ  սարգելու  համար

  • Պատրաստել ըստ ցանկության առորյաում օգտագործվող գործիք, պարագա մոդելավորման ծրագրով, դարձնել ջի-կոդ։