Փետրվարի 6

Ինքնակենսագրություն

Հայրս

Հայրիկիս  անունը  Սարգիս  է,  ազգանունը՝  Մանուկյան։  Նա  34  տարեկան  է։  Նա  փոքր  տարիքում  ավարտել  է  թիվ  174  միջնակարգ  դպրոցը։  Ավատելուց  հետո  ծառայել  է  հայոց  բանակում։  Ամուսնացել  է  23  տարեկանում։  ՈՒնի  երկու  երեխա՝  Ես  և  քույրս։  Հիմա  նա  աշխատում  է  Մենեջեր-առաքիչ,  նա  ինքնուս  է։

Մայրս

Մայրիկիս  անունը  Սիլվա  է,  ազգանունը՝  Գրիգորյան։  Նա  33  տարեկան  է։  Նա  սովորել  է  թիվ  102  միջնակարգ  դպրոցում,  որը  անգլիական  թեքումով  էր։  Ավարտելուց  հետո  ընդունվել  է  Եվրոպական  Տարածաշրջանային  Ակադեմիա։  Նա  անգլերենի  ուսուցչուհի  է,  բայց  չի  աշխատում,  որովհետև  դեռ  մեզ  է  խնամում։  Մայրս  շատ  համեստ  ու  բարի  է  իր  տեսակով։

Ես

Ինչպես  գիտեք  անունս  Գագիկ  է,  ազգանունս՝  Մանուկյան։  Ես  սովորում  եմ  Մխիթար  Սեբաստացի  Կրթահամալիրում,  5-րդ  դասարանում։  Ես  շատ  եմ  սիրում  իմ  դպրոցը  բայց,  որոշել  եմ  շարունակեմ  սպորտային  գծով։  Ես  պարապում  եմ    Ազգային

Ցատկացանցի  Ֆեդերացիայում,  ցատկացանցի  բաժնում։Մարզիչիս  անունը  ՝Դավիտ  Ֆահրադյան  է։

Քույրս

Քույրս  7  տարեկան  է։  Նա  նույնպես  սովորում  է  Մխիթար  Սեբաստացի  Կրթահամալիրում,  2-դասարանում։  Նա  այցելում  է  նկարչության  Տարոն  Գեղագիտական  կենտրոն  և  Ամարաս  պարի։Նա  շատ  չարաճճի  է  բայց  առանց  իրեն  շատ  վետ  է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Posted 6 Փետրվարի, 2023 by manukyanblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*