Մարտի 14

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

getimage-3

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

Եվ լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում…

Եվ այս ամենը կատարվում է միշտ իրիկնաժամին,

Երբ որ տրտում են հեզ ծաղիկները ու մեղմ է քամին:

Հարցեր 

1. Օրվա ո՞ր պահի բանաստեղծական նկարագրություն է սա:

Այս բանաստեղծությունը իրիկնաժամի մասին է:

2.  Պատմիր այս բանաստեղծության քամու մասին ( ինչպիսի՞ն է):

Քամին մեղմ է, Քամին ծաղկունանցշուրթերն  է դողդոջ շոյում, գուրգուրում :

3. Տրված բառերից և բառակապակցություններից ընտրի՝ր նրանք, որոնք բնութագրում են այս բանաստեղծական աշխարհը, և ընտրությունդ պատճառաբանի՝ր:

Չար, բարի, ատելությամբ լի, գեղեցիկ, տգեղ, քնքուշ, կոպիտ:

Բարի, գեղեցիկ, քնքուշ:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչ տրամադրություն է արտահայտված ( պատասխանդ պատճառաբանելու համար բանաստեղծոության մեջ գտիր տրամադրություն ստեղծող բառերը):

Այս բանաստեղծության մեջ շատ ուրախ տրամադրություն է:


Posted 14 Մարտի, 2023 by manukyanblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*