Հունիսի 10

Մայրենի ստուգտես

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք

1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

2. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում

3. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում:

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը.

· Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է:

· Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

· զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,

· մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,

· մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,

· զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Որ իրանք աշխատում են և սարքում լիք լավ բաներ օրինակ տներ;

7. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ: ——————, ——————, ——————, ——————:
մրջույներ
ընկերներ
կանոներ
երեխաներ

8. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ: __________________________ __________________________
կռվարար
աշխատել
9. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ: _______________________ __________________________
Աշխատասեր
ուժեղ
10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ,

· գործողություն:


Posted 10 Հունիսի, 2022 by manukyanblogmskh in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*